Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Տալավերային» (18.12.2025, 00:00):
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը
«Բոլորս գիտենք, որ արքայական գավաթը հատուկ մրցաշար է, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս հանդիպելու «Տալավերայի» նման թիմերի հետ։ Բայց արքայական գավաթում անակնկալներ էլ են լինում, ուստի մենք առաջիկա խաղին պատրաստվում ենք մրցակցի նկատմամբ նույն հարգանքով, ինչպես միշտ։ Մենք պատրաստ ենք «Տալավերայի» հետ խաղին»։
«Վաղը մեկնարկային կազմում կլինե՞ն պահեստայինները։ Ոչ, մենք կներկայացնենք մրցունակ կազմ։ Մենք չենք ցանկանում անակնկալներ մատուցել։ Մենք պետք է լավ հոգեբանական պատրաստվենք առաջիկա խաղին, ցանկանում ենք հուսալի խաղ ցուցադրել և անցնել փլեյ-օֆֆի հաջորդ փուլ»։
«Արդյոք ակումբի ղեկավարությունը «Ալավեսին» հաղթելուց հետո ինձ հայտնե՞ց, որ իմ ապագան վտանգված չէ։ Այդ խաղից հետո իրավիճակը չի փոխվել։
Ես ակումբի ղեկավարների հետ բաց շփում ունեմ, որը հիմնված է հարգանքի և վստահության վրա։ Մենք միասին ենք աշխատում, և մեզնից յուրաքանչյուրը կատարում է իր առաջադրանքները։
Անկեղծ ասած, ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել «Ռեալ Մադրիդը»։ Ահա թե ինչու եմ վայելում այս ակումբում անցկացրած ամեն օրը։ Նույնիսկ վատ օրերը «Ռեալ Մադրիդում» ինձ համար արտոնություն են»։
«Արդյո՞ք Էնդրիկը վաղը խաղային պրակտիկա կստանա։ Ես չեմ սիրում մրցակիցներին հուշումներ տալ։ Էնդրիկը, իհարկե, կներառվի մեր հայտացուցակում այս հանդիպման համար։ Բոբին հնարավորություն կունենա դրսևորել իրեն կա՛մ «Տալավերայի» դեմ խաղում, կա՛մ «Սևիլիայի» դեմ խաղում։
Ինչ վերաբերում է ապագային, ապա մենք չենք մտածում այն մասին, թե ինչ կլինի Սուրբ Ծննդյան արձակուրդից հետո։ Մենք հույս ենք դնում բոլոր ֆուտբոլիստների վրա»։
«Մենք բոլորս կիսում ենք Պերեսի դիրքորոշումը «Նեգրեյրայի գործի» վերաբերյալ։ Պետք է փորփրել արխիվները՝ վերլուծելու, թե ինչ է տեղի ունեցել իմ խաղային կարիերայի ընթացքում։ Հանուն ֆուտբոլի բարօրության, հուսով եմ, որ տեղի ունեցածի ողջ ճշմարտությունը կբացահայտվի։
«Նեգրեյրայի գործում» ոչինչ նորմալ չէ։ Այլ երկրների և առաջնությունների մարդիկ ցնցված են այս գործից։ «Նեգրեյրայի գործի» հետաքննությունը պետք է ավարտվի, և բոլոր մեղավորները պետք է պատասխան տան իրենց արարքների համար»։
«Արդյո՞ք խաղացողները բարելավել են իրենց վերաբերմունքը գործի նկատմամբ։ Դա ձեր մեկնաբանությունն է։ Մենք միշտ պայքարել ենք նույն նպատակների համար։ Մենք գիտենք, որ լինում են լավ ժամանակներ, լինում են նաև ոչ այնքան լավ ժամանակներ։ Միասնությունն այդպիսի պահերին հիմնարար նշանակություն ունի։
Մենք ավելի լավ ճանաչեցինք միմյանց, մեզնից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ են վերելքներն ու վայրէջքները։ Այժմ մենք կենտրոնացած ենք հեռացող տարին արժանապատվորեն ավարտելու վրա։
Մենք միշտ առաջընթացի հավակնություն ունենք։ Մեր պլանն է մարտին ավելի լավ խաղալ, քան հիմա, իսկ հետո մայիսին՝ ավելի լավ հանդես գալ, քան մարտին։ Յուրաքանչյուր մրցաշրջանում կան տարբեր ժամանակահատվածներ, և անհրաժեշտ է հարմարվել դրանցից յուրաքանչյուրին»։
«Խաբին հունիսին և Խաբին հիմա նույն մարդը չեն։ Անցած ժամանակահատվածում ես շատ նոր բաներ եմ սովորել և ստիպված եմ եղել հարմարվել նոր պայմաններին։
Ինչն է փոխվել ինձ մո՞տ։ Շատ բան. իմ մարզչական աշխատանքում, հանդերձարանը ղեկավարելու մեջ... Ես միշտ սովորում եմ ինչ-որ նոր բան և հարմարվում եմ ամեն ինչին, ինչպես ֆուտբոլիստները»։
«Ռոդրիգոն մեզ համար շատ կարևոր է։ Մենք շատ գոհ ենք նրա վերջին ելույթներից։ Նրա անհատական հմտությունները, գոլերն ու հավասարակշռությունը, որը նա բերում է թիմի խաղին, աներևակայելի կարևոր են մեզ համար։ Ռոդրիգոյի վերջին գոլերը նույնպես շատ կարևոր էին մեզ համար»։