Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. դեկտեմբերի 27
27.12.2022
1116 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել դեկտեմբերի 27-ին:

• 1931

91 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» 5-0 հաշվով հաղթել է «Դեպորտիվո Ալավեսին»: Աչքի են ընկել Տրիանան (2), Իլարյոն, Լուիս Ռեգեյրոն ու Լասկանոն:

• 1941

81 տարի առաջ ծնվել է Մայլզ Էյքենը, Մադրիդի «Ռեալի» բասկետբոլիստը 1966-ից 1969 թվականներին, որը հաղթել է 2 Եվրոպայի չեմպիոնների գավաթ ու 2 Իսպանիայի առաջնություն:

• 1953

69 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 4-3 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լուիս Մոլովնին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ալֆրեդո դի Ստեֆանոն:

• 1959

63 տարի առաջ «Ռեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Լաս Պալմասին»: Աչքի են ընկել Պակո Խենտոն ու Դիդին:

• 1981

41 տարի առաջ «Ռեալը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Ռասինգ Սանտանդերին»: Աչքի են ընկել Խուանիտոն (2), Գարսիա Էրնանդեսն ու Ռիկարդո Գալյեգոն:

• 2018

4 տարի առաջ կյանքից հետացել է Խուան Բատիստա Ագուերոն, «Ռեալի» ֆուտբոլիստը 1965-ից 1966 թվականներին: Նա մասնակցել է 9 պաշտոնական խաղի, խփել 2 գոլ: Չեմպիոնների գավաթի հաղթող է:

Լուսանկարում «Ռասինգի» ֆուտբոլիստի հարգալից վերաբերմունքն է Խուանիտոյի նկատմամբ:


Ամենակարդացված