Հոդվածներ

Ալոնսո. «Մենք պետք է ավելի շատ գնդակ տրամադրենք Ռոդրիգոյին»
21.12.2025
168 0
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն բարձր է գնահատել թիմի վինգեր Ռոդրիգոյի որակները։

«Հաճելի էր տեսնել այն, ինչ անում է Ռոդրիգոն վերջին խաղերին։ Նա շատ լավ է վերահսկում գնդակը և խաղին ամբողջականություն է տալիս։ Նա թիմային լավ խաղացող է ինչպես գծերի արանքում, այնպես էլ սահմանափակ տարածություններում։

Մենք պետք է ավելի շատ գնդակ տրամադրենք Ռոդրիգոյին ու հետևողական լինենք այդ հարցում։ Նա կարող է խաղալ հարձակման բոլոր դիրքերում։ Նա լավ մարզավիճակում է, և ես շատ ուրախ եմ նրա համար։ Ռոդրիգոն արժանացել է դրան». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված