Հոդվածներ

Անչելոտիին փոխարինելու հավանական թեկնածուները
21.12.2022
3297 0

«Խուվենիլ Ա»-ի ու «Կաստիլյայի» գլխավոր մարզիչներ Արբելոայի ու Ռաուլի համար տարին ավարտված է: Թիմերը հաջորդ հանդիպումները կանցկացնեն հունվարին: Մրցաշրջանի առաջին կեսում երկու մասնագետներն էլ հիանալի աշխատանք են կատարել:

«Կաստիլյան» երրորդ տեղում է (35 միավոր, 10 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 1 պարտություն) Սեգունդա Բ-ում (խումբ առաջին) և առաջատար «Կորդոբային» զիջում է ընդամենը 1 միավոր:

«Խուվենիլ Ա»-ն, իր հերթին, իր մրցաշարի առաջատարն է (41 միավոր, 2 ոչ-ոքի, 0 պարտություն) և մոտակա հետապնդող «Ատլետիկոյին» գերազանցում է 2 միավոր: Արբելոայի սաները երիտասարդական Չեմպիոնների լիգայում վստահ խաղ ցուցադրեցին՝ 6 խաղում 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի:

Ակումբի ղեկավարությունը գնահատում է այս երկու մասնագետներին: Նրանք ոչ միայն «սերուցքայինների» պատմության մի մասն են, այլ նաև լավ մարզիչներ են: 

Չկա որևէ կասկած, որ ապագայում այս երկու մասնագետներից մեկը կարող է հանդես գալ ավելի բարձր մակարդակով: Չպետք է մոռանալ, որ Անչելոտիի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականը և Արբելոան ու Ռաուլը կարող են ապագայում փոխարինել իտալացի մասնագետին:


Ամենակարդացված