Հոդվածներ

Relevo. «Ռեալի» դռները դեռ փակ չեն Մբապեի համար
20.12.2022
3147 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեռևս կարող է հանդես գալ «Ռեալի» կազմում։ 

Relevo-ի փոխանցմամբ, Ֆլորենտինո Պերեսը չի հրաժարվում ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մտքից՝ չնայած այն ամենին, որ Կիլիանը ամռանը մերժեց «Սերուցքայինների» առաջարկը։ 

Քանի դեռ Պերեսը «Ռեալի» նախագահն է, ակումբի դռները Մբապեի համար փակված չեն։ 

Նշվում է, որ «ՊՍԺ»-ն պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից 300-350 մլն եվրոյի դիմաց։ 

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ ԱԱ 2022-ի ընթացքում նա իր անվան դիմաց գրանցեց 8 գոլ և 2 գոլային փոխանցում՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված