• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Մոդրիչը վատ փորձ ունի Օրսատոյի հետ. Կարծում եմ 11 մետրանոց կար»

Հոդվածներ

Կրոս. «Մոդրիչը վատ փորձ ունի Օրսատոյի հետ. Կարծում եմ 11 մետրանոց կար»
16.12.2022
2167 0

Լուկա Մոդրիչը «Արգենտինայից» կրած պարտությունից հետո քննադատել էր հանդիպումը սպասարկած մրցավարական անձնակազմին։ 

Այդ խաղը սպասարկում էր Դանիելե Օրսատոյի գլխավորած մրցավարական անձնակազմը,  և հանդիպման առաջին կեսում Օրսատոն 11 մետրանոց նշանակեց խորվաթների դարպասին։ 

Թոնի Կրոսը ևս կիսվել է այդ դրվագի վերաբերյալ իր կարծիքով։ 

«Ես գիտեմ, որ Մոդրիչը ոչ միայն հանգիստ մարդ է, այլ նաև ռեալիստ։  Նա ասաց, որ այդ մրցավարի հետ իր փորձը վատն է։  Իմ կարծիքով 11 մետրանոց կար։ Դա մրցավարակն սխալ չէր». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված