Հոդվածներ

«Ռեալը» Գակպոյին դիտարկում է որպես Բենզեմային փոխարինող
13.12.2022
1864 0

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վան դե Կերկխոֆը խոսել է «Ռեալի»՝ իր հայրենակից Գակպոյի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության մասին։

«Իսպանիայում գտնվող իմ վստահելի աղբյուրների տեղեկացմամբ, «Ռեալը» հետաքրքրված է Գակպոյի ծառայություններով և նրան դիտարկում է որպես Բենզեմային փոխարինող։ 

Ամռանը Կոդին կարող է որոշել, թե որտեղ է ցանկանում շարունակել իր կարիերան։ Ես նույնպես կարծում եմ, որ «Ռեալը» նրան ավելի համապատասխան է, քան անգլիական որևէ ակումբ». նշել է 71-ամյա Վան դե Կերկխոֆը։

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված