• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» 16-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր կարգավիճակից և ուզում է հեռանալ

Հոդվածներ

«Ռեալի» 16-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր կարգավիճակից և ուզում է հեռանալ
30.03.2024
849 0

«Ռեալի» 16-ամյա ֆուտբոլիստ Յագոն դժգոհ է թիմում իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ։ 

Relevo-ի փոխանցմամբ, Պաուլո Յագոն հայտնել է իր շրջապատին, որ իր կարիերայի համար նոր տարբերակներ գտնեն՝ որտեղ իրեն կգնահատեն և կվստահեն։ 

Իսպանիայի Մ17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է, թե ինչպես են իրեն վերաբերվում թիմում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։ 

Ֆուտբոլիստը դեռևս որևէ հանդիպում չի անցկացրել «Կաստիլայի» և հիմնական թիմի կազմում։ Այս մրցաշրջանում նա նաև հազվադեմ է հայտնվել մեկնարկային կազմում Մ19 տարեկանների թիմում, որը գլխավորում է Ալվարո Արբելոան։ 

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Գերմանիայի մի շարք թոփ ակումբներ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված