• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ՖԻՖԱ-ն խնդրել է Մեսիին, Բենզեմային և Մբապեին ներկայանալ The Best-ի մրցանակաբաշխությանը

Հոդվածներ

ՖԻՖԱ-ն խնդրել է Մեսիին, Բենզեմային և Մբապեին ներկայանալ The Best-ի մրցանակաբաշխությանը
24.02.2023
2173 0

ՖԻՖԱ-ն առայժմ կարողանում է գաղտնի պահել The Best-ի հաղթողի անունը։

Մրցանակի հավակնորդներն են Կիլիան Մբապեն, Լեո Մեսին և Կարիմ Բենզեման։ 

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն դեռևս չի հայտնել, թե ով է ստանալու մրցանակը և խնդրել Մբապեին, Բենզեմային և Մեսիին ներկայանալ մրցանակաբաշխությանը։

Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Փարիզում կայանալիք մրցանակաբաշխության ընթացքում։ 

2021 թվականին The Best մրցանակը հաղթել էր Ռոբերտ Լևանդովսկին՝ իր հետևում թողնելով Մեսիին և Մոհամեդ Սալահին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված