Հոդվածներ

El Chiringuito TV. Մոուրինյոն զանգահարել է Մոդրիչին
19.12.2020
1890 0

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զանգահարել է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, տեղեկացնում է El Chiringuito TV-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալացի մասնագետը համոզել է, որպեսզի խորվաթ ֆուտբոլիստը վերադառնա լոնդոնյան ակումբ:

Հատկանշական է, որ 2012 թվականին հենց Մոուրինյոն է Մոդրիչին հրավիրել «արքայական» ակումբ:

Հիշեցնենք, որն 35-ամյա խաղացողի՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Լուկան պատրաստ է երկարաձգել այն, սակայն մադրիդյան ակումբը  պաշտոնական առաջարկ դեռևս չի կատարել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված