• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հակիմին Իսպանիայի դարպասը խփած պանենկան տոնել է այնպես, ինչպես Ռամոսի հետ

Հոդվածներ

Հակիմին Իսպանիայի դարպասը խփած պանենկան տոնել է այնպես, ինչպես Ռամոսի հետ
07.12.2022
3767 0

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Իսպանիային: Հաղթական հարվածը պանենկա ոճով իրացրեց ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին: Մարոկկացին գոլը տոնց «պինգվինի պարով»: ՊՍժ-ում այս ձևով նա  գոլերը  տոնում է Սերխիո Ռամոսի հետ :

Իսպանական լրատվամիջոցները վստահ են, որ Աշրաֆը «վրեժխնդիր» եղավ իր խաղընկերոջ համար, որին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ  Լուիս Էնրիկեն չէր ընդգրկել  Մունդիալի հայտացուցակում:

Հակիմին ու Սերխիո Ռամոսը ներկայումս հանդես են գալիս Ֆրանսիայի չեմպիոնի կազմում, իսկ մինչև այդ էլ միասին պաշտպանել են «Ռեալի» գույները:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված