• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստների՝ հավաքականների կազմում խաղերի ժամանակացույցը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստների՝ հավաքականների կազմում խաղերի ժամանակացույցը
22.03.2021
2587 0
Սերխիո Ռամոսը, Վարանը, Կրոսը, Մենդին, Մոդրիչը, Կուրտուան ու Լունինն Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներ կանցկացնեն իրենց հավաքականների կազմում:

Ստորև ներկայացնում ենք Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների՝ հավաքականների կազմում խաղերի ժամանակացույցը մարտ ամսին:

Իսպանիա – Հունաստան – մարտի 25, 23:45

Վրաստան – Իսպանիա – մարտի 28, 21:00

Իսպանիա – Կոսովո – մարտի 31, 23:45

Իսպանիայի հավաքականի կազմում Մադրիդի «Ռեալը» կներկայացնի ավագ Սերխիո Ռամոսը:

Ֆրանսիա – Ուկրաինա – մարտի 24, 23:45

Ղազախստան – Ֆրանսիա – մարտի 28, 18:00

Բոսնիա և Հերցեգովինա – Ֆրանսիա – մարտի 31, 23:45

Ֆրանսիայի հավաքականի կազմում Մադրիդի «Ռեալը» կներկայացնեն պաշտպաններ Ռաֆայել Վարանն ու Ֆեռլան Մենդին:

Գերմանիա – Իսլանդիա – մարտի 25, 23:45

Ռումինիա – Գերմանիա – մարտի 28, 23:45

Հյուսիսային Մակեդոնիա – Գերմանիա – մարտի 31, 23:45

Գերմանիայի հավաքականի կազմում Մադրիդի «Ռեալը» կներկայացնի կիսապաշտպան Թոնի Կրոսը(23.03.2021թ. / թարմացում / Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտարարել է, որ Կրոսը մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի նշված հանդիպումներին: Նա կվերադառնա Իսպանիա):

Սլովենիա – Խորվաթիա – մարտի 24, 23:45

Խորվաթիա – Կիպրոս – մարտի 27, 21:00

Խորվաթիա – Մալթա – մարտի 30, 23:45

Խորվաթիայի հավաքականի կազմում Մադրիդի «Ռեալը» կներկայացնի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Բելգիա – Ուելս – մարտի 24, 23:45

Չեխիա – Բելգիա – մարտի 27, 23:45

Բելգիա – Բելառուս – մարտի 30, 23:45

Բելգիայի հավաքականի կազմում Մադրիդի «Ռեալը» կներկայացնի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Ֆրանսիա – Ուկրաինա – մարտի 24, 23:45

Ուկրաինա – Ֆինլանդիա – մարտի 28, 23:45

Ուկրաինա – Ղազախստան – մարտի 31, 23:45

Ուկրաինայի հավաքականի կազմում Մադրիդի «Ռեալը» կներկայացնի դարպասապահ Անդրեյ Լունինը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված