• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մակելելեն ասել է, թե ինչու «Ոսկե գնդակը» չպետք է ստանա Լամին Յամալը

Հոդվածներ

Մակելելեն ասել է, թե ինչու «Ոսկե գնդակը» չպետք է ստանա Լամին Յամալը
08.07.2025
421 0

Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն հայտարարել է, որ 2025 թվականի «Ոսկե գնդակը» պետք է տրվի փարիզյան թիմի վինգեր Ուսման Դեմբելեին, ինչպես նաև բացատրել է, թե ինչու «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը չպետք է ստանա մրցանակը։

— Ո՞ւմ կտայիք «Ոսկե գնդակը»։

— Դեմբելեին։ Լամինը դեռ պետք է ապացուցի իր կայունությունը։ Ուսմանը սկսել է շուտ։ Եթե հիմա այդ փոքրիկ Լամինին տանք... (ծիծաղում է)։ Նա դեռ շատ բան պետք է ապացուցի։ Թողնենք նրան հանգիստ, նա երեխա է, տաղանդ է։ Չպետք է նրան ճնշենք, — Մակելելեի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք, որ մրցանակի գործող դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված