Հոդվածներ

«Ռեալում» որոշում են կայացրել Բելինգեմի տրանսֆերի վերաբերյալ
06.11.2022
2976 0

«Ռեալը» չի պատչաստվում  150 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տեղափոխության համար:

Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» «Լիվերպուլին» լուրջ մրցակից են համարում տրանսֆերային մրցավազքում ու գտնում են, որ գործարքն իրականացնելը շատ բարդ կլինի:

Մադրիդում վստահ են, որ իրավիճակը կարող է փոխել միայն անգլիացին՝ գերմանական թիմին հայտնելով «Ռեալում» հանդես գալու ցանկության մասին:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 2 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված