Հոդվածներ

Կարլո Անչելոտին 62 տարեկան է
10.06.2021
1460 0

«Արքայական» ակումբ վերադառնալուց օրեր անց Կարլո Անչելոտին նշում է իր ծննդյան 62 ամյակը։ 

1959 թվականի հունիսի 10-ին ծնված այս մարզչի շնորհիվ էլ «Ռեալը» կարողացավ նվաճել «Դեսիման»։ 

«Ռեալի» ղեկին Անչելոտին նվաճել է 4 տիտղոս։ Բացի ՉԼ-ի գավաթից, նա նվաճել է նաև Իսպանիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բարսելոնային», Եվրոպայի Սուպերգավաթը՝ հաղթելով «Սևիլիային» և ԱԱԱ-ի գավաթը՝ հաղթելով «Սան Լորենցոյին»։ 

«Ռեալի» ղեկին անցկացրած առաջին 100 խաղերից 78-ում Անչելոտին հաղթել է։ Դա ակումբի պատմության ընթացքում գրանցված լավագույն ցուցանիշն է։ Իտալացի մասնագետը տիտղոսներ է նվաճել նաև Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Մինչ այս նրան հաջողվել է նվաճել ՉԼ-ի 3 գավաթ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված