• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • El Chiringuito. Մբապեն վերջնական ընտրություն է կատարել նոր ակումբի հարցում

Հոդվածներ

El Chiringuito. Մբապեն վերջնական ընտրություն է կատարել նոր ակումբի հարցում
24.09.2020
10595 0

Օրեր առաջ տեղեկություն հայտնվեց, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար պայքարում «Ռեալը» լուրջ մրցակից ունի: Երիտասարդ ֆրանսիացու ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Լիվերպուլը»: Նշվում է, որ անձամբ Յուրգեն Կլոպն է կապ հաստատել Մբապեի ընտանիքի հետ ու փորձում է համոզել անգլիական ակումբ տեղափոխության հարցում:

Այնուամենայնիվ, իսպանացի լրագրող Պակո Բույոն El Chiringuito հաղորդման եթերում վստահեցրել է, որ 21-ամյա ռմբարկուն վերջնական ընտրություն է կատարել իր նոր ակումբի հարցում՝ նախապատվությունը տալով «Ռեալին»: Ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է ֆրանսիական ակումբին: 

Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա 2021 թվականի ամռանը:

2019/20 մրցաշրջանում Մբապեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 19 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված