Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Շախտյորի» դեմ խաղը
12.10.2022
1690 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Ռեալը» մրցակցի հարկի տակ 1-1 խաղաց Դոնեցկի «Շախտյորի» հետ ու ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Այդքան էլ լավ տեսք չունեինք, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում: Մրցակիցը փոխել էր խաղային պլանը ու արգելափակում էր մեր եզրային փոխանցումները: 

Հասկանում ենք, որ լավ չխաղացինք, բայց չհանձնվեցինք: Հիմա պետք է կենտրոնանալ վերականգնվելու վրա, որից հետո կփորձենք առաջին տեղը զբաղեցնել խմբում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Լա լիգայի հերթական տուրի շրջանակում «Ռեալն» ընդունելու է  «Բարսելոնային»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված