• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին խոսել է Ազարի՝ «Շախտյորի» դեմ խաղում դաշտ դուրս գալու հնարավորության մասին

Հոդվածներ

Անչելոտին խոսել է Ազարի՝ «Շախտյորի» դեմ խաղում դաշտ դուրս գալու հնարավորության մասին
11.10.2022
2064 0

Էդեն Ազարը չի մասնակցել Մադրիդի «Ռեալի» վերջին չորս հանդիպումներին։ Սա իհարկե վատ ցուցանիշ է այնպիսի ֆուտբոլիստի համար, ով բոլորից շատ է աշխատավարձ ստանում թիմում։ 

Այսօր «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Շախտյորի» հետ։

Կարլո Անչելոտին նախախաղային մամլո ասուլիսի ընթացքում խոսել է Ազարի՝ դաշտ դուրս գալու հնարավորության մասին։

«Միգուցե նա խաղա, միգուցե՝ ոչ։ Ես դեռևս չեմ կողմնորոշվել կազմի հարցում։ Ամեն բան պարզ կլինի, երբ զրուցեմ բժշկական անձնակազմի հետ». նշել է Անչելոտին։ 

Հիշեցնենք, որ Ազարը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Սելթիկի» դեմ կայացած խաղում, որտեղ նա կարողացավ դառնալ նաև գոլի հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված