Հոդվածներ

«Ռեալը» չի վստահում Մբապեին
09.01.2024
2310 0

Relevo. Արդեն հունվարի 9-ն է, սակայն «սերուցքայինները» և Մբապեն փոխադարձ ոչ մի քայլ չեն կատարել:

«Ռեալն» իհարկե ծրագրում է ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կատարել, սակայն ակումբը չի պատրաստվում 100 տոկոս էներգիա ծախսել դրա համար:

Մադրիդցիները 2 հստակ ազդանշան են ուղարկում. «Մենք չենք շտապում և եթե դու ցանկանում ես գալ մեզ մոտ՝ ապացուցիր»: Դա պայմանավորված է հետևյալ պատճառներով.

• «Ռեալի» կազմում արդեն 2 համաշխարհային մակարդակի աստղ կա՝ Բելինգեմն ու Վինիսիուսը:

• Կա նաև Ռոդրիգոն, իսկ Էնդրիկը շուտով կմիանա

• Մբապեին չափից դուրս մեծ պայմանագիր առաջարկելը նշանակում է խախտել աշխատավարձերի քաղաքականությունը, ինչպես նաև անհարգալից գտնվել ներկայիս ֆուտբոլիստների նկատմամբ:

•  «Ռեալում» գիտեն, որ տրանսֆերային շուկայում կարելի է նաև այլ հնչեղ անուններ գտնել՝ օրինակ Հոլանդը:

Բայց կա գլխավոր պատճառը. «Ռեալ Մադրիդը» չի վստահում Մբապեին: Այո, նրան առաջվա պես ցանկանում են տեսնել թիմում, սակայն քանի դեռ ոչինչ պաշտոնապես ստորագրված չէ, այս ֆուտբոլիստից ամեն ինչ սպասելի է:

Առաջիկա շաբաթվա ընթացքում այս թեման ամբողջապես հանգուցալուծում կստանա: Հիմա բոլորը քարացել են իրենց տեղում՝ սպասելով հարմար պահի:


Ամենակարդացված