Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Էլ Կլասիկոն»
11.10.2022
1492 0

Հոկտեմբերի 16-ին Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք հանդիպումը սպասարկելու է Խոսե Սանչես Մարտինեզի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 

Ավելի վաղ այս մրցավարը երեք անգամ հնարավորություն է ունեցել սպասարկել «Էլ Կլասիկոն»։ 

1. «Ռեալ Մադրիդ» 0:3 «Բարսելոնա» (2017-ի դեկտեմբերի 23)

2. «Բարսելոնա» 5-1 «Ռեալ Մադրիդ» (2018-ի հոկտեմբերի 28)

3. «Բարսելոնա» 1-2 «Ռեալ Մադրիդ» (2021-ի հոկտեմբերի 24)

Այս մրցավարը, կարելի է ասել, այնքան էլ հարմար չէ «Ռեալի» համար, և հարցը միայն այդ երկու պարտությունները չեն։ Բանն այն է, որ այդ խաղերում նա ավելի շատ դեղին քարտեր է ցույց տվել «Սերուցքայիններին», իսկ 2017-ին կայացած «Էլ Կլասիկոյում» նույնիսկ դաշտից հեռացրել է Դանի Կարվախալին։

Հուսանք, որ մրցավարը չի լինելու այդ խաղի գլխավոր հերոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված