• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Relevo. «Ռեալը» հետաքրքրված է «Էսպանյոլի» հարձակվողի ծառայություններով

Հոդվածներ

Relevo. «Ռեալը» հետաքրքրված է «Էսպանյոլի» հարձակվողի ծառայություններով
19.05.2023
1830 0

Relevo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» լրջորեն դիտարկում է «Էսպանյոլի» 33-ամյա հարձակվող Խոսելուին ձեռք բերելու մասին։

Չնայած նրան, որ «Սերուցքայինները» դեռ որևէ բանակցություններ չեն սկսել, նշվում է, որ նրանք բավական լուրջ են դիտարկում իսպանացու տարբերակը։ Ակումբում գտնում են, որ Խոսելուն կարող է շատ լավ փոխարինող լինել և մրցակցություն ապահովել Կարիմ Բենզեմային։ 

Կարլո Անչելոտին ողջ մրցաշրջանի ընթացքում խնդրել է ղեկավարությանը նոր հարձակվող ձեռք բերել։ Բացի այդ իտալացի մասնագետը թիմում ցանկանում է տեսնել նաև նոր եզրային հարձակվողի, քանի որ Էդեն Ազարը չի մտնում նրա ծրագրերի մեջ։ 

Հիշեցնենք, որ Խոսելուն նախկինում հանդես եկել է և՛ «Կաստիլիայում», և՛ հիմնական թիմի կազմում, որտեղ իր նորամուտը նշել է 2011 թվականին։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում իսպանացի հարձակվողը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված