Հոդվածներ

Վալվերդեն ճանաչվել է Լա Լիգայի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
30.09.2022
1248 0

Ֆեդե Վալվերդեն ճանաչվել է Լա Լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 

Ուրուգվայցին մասնակցել է սեպտեմբերին տեղի ունեցած բոլոր 3 հանդիպումներին՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

24-ամյա ֆուտբոլիստը այս մրցանակի համար մղված պայքարում առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկիից («Բարսելոնո»), Դանի Պարեխոյից («Վիլյառեալ»), Սամու Կաստիլյեխոյից («Վալենսիա»), Լուիս Ֆիլիպեից («Բետիս»), Բրայիս Մենդեսից («Ռեալ Սոսյեդադից») և Նիկո Վիլիամսից («Աթլետիկ Բիլբաո»)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված