Հոդվածներ

Բելինգեմը ցանկանում է խաղալ «Ռեալում»
21.09.2022
2553 0

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կարծում է, որ պատրաստ է նոր մարտահրավերների և հաջողությամբ կարող է իրեն դրսևորել «Ռեալի» կիսապաշտպանությունում:

19-ամյա ֆուտբոլիստի հետ կապ արդեն եղել է: Ակումբը փորձել է հասկանալ անգլիացու ծրագրերն առաջիկա ամիսներին և հաջորդ մրցաշրջանում: Բելինգեմի պատասխանը դրական է եղել:

Ֆուտբոլիստի ծառայություններով նաև «Մանչեսթեր Սիթին» է հետաքրքված, սակայն Բելինգեմը նշել է, որ պատրաստ է լսել միայն «Ռեալի» առաջարկն ու եթե այն ընդունելի լինի՝ հաջորդ մրցաշրջանից արդեն հանդես գալ Իսպանիայում:

«Բորուսիան» 150 միլիոն եվրո հրաժարագին է սահմանել: Եթե անգլիացին տեղափոխվի «Ռեալ», ապա նա կհամարվի լեգեոներ (առանց ԵՄ անձնագրի):


Ամենակարդացված