• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Սա Ազարի շանսն էր. Նա ցույց տվեց, որ արժանի է ավելի շատ խաղալուն»

Հոդվածներ

Կուրտուա. «Սա Ազարի շանսն էր. Նա ցույց տվեց, որ արժանի է ավելի շատ խաղալուն»
07.09.2022
1830 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ամփոփել է «Սելթիկի» դեմ կայացած հանդիպումը։ 

«Առաջին կեսը բարդ ստացվեց, քանի որ նրանք խաղում էին իրենց հարազատ մարզադաշտում ու լուրջ գրոհներ էին անցկացնում։  Չեմ կարծում, որ առաջին կեսում մենք լավ խաղացինք։ 

Երբ մենք հարմարվեցինք խաղի բարձր տեմպին, սկսեցինք ավելի լավ խաղալ ու արդյունքում արժանի հաղթանակ տոնեցինք։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները թիմային խաղը ավելի լավը դարձրին։ 

Ազարը հիանալի ֆուտբոլիստ է։ Երբ նա ընկղմվեց խաղի տեմպի մեջ, սկսեց փայլուն ֆուտբոլ ցուցադրել։  Սա նրա շանսն էր՝ մարզչին ապացուցելու, որ նա արժանի է ավելի շատ խաղաժամանակ ստանալուն». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված