• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Diario Sport. «Ռեալը» և «Բարսան» հետաքրքրված են Զախարյանի ծառայություններով

Հոդվածներ

Diario Sport. «Ռեալը» և «Բարսան» հետաքրքրված են Զախարյանի ծառայություններով
06.09.2022
1813 0

Արսեն Զախարյանը հայտնվել է իսպանական գրանդների ուշադրության կենտրոնում։ 

2024-ին Զախարյանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է։

Diario Sport-ի փոխանցմամբ, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։ Նշվում է նաև, որ «Սերուցքայինները» ևս հետևում են «Դինամոյի» ֆուտբոլիստին։ 

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Արսենի տրանսֆերը փորձում էր իրականացնել «Չելսին», սակայն այդպես էլ չկարողացավ «Դինամոյին»՝ տրանսֆերի համար նախատեսված 15 մլն եվրոն փոխանցելու տարբերակ գտնել։ Լոնդոնյան ակումբը այժմ էլ համարվում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հիմնական հավակնորդը։ 

ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղերում Զախարյանը աչքի է ընկել մեկ գոլով և երկու արդյունավետ փոխանցմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված