Հոդվածներ

Անչելոտի. «Կազմ ընտրելը նման է խաղադրույք կատարելուն»
30.08.2022
1970 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր ընտրությունը «Էսպանյոլի» դեմ խաղում թիմի կազմի վերբերյալ։

«Ամեն խաղ իր յուրահատկություններն ունի։ Եթե մենք մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերեինք Կամավինգային ու Ռոդրիգոյին, միգուցե ավելի քիչ վերահսկեինք գնդակը առաջին 25 րոպեների ընթացքում։ Եթե փոխարինման դուրս գային Կրոսն ու Մոդրիչը, հնարավոր է մենք նման էներգիա չունենայինք։ 

Կազմ ընտրելը նման է խաղադրույք կատարելուն։ Երբեմն հաղթում ես, երբեմն պարտվում». նշել է իտալացի մասնագետը։ 

Այս անգամ Անչելոտիի խաղադրույքը հաղթական էր։ Երիտասարդները, փոխարինման դուրս գալով, փոխեցին խաղի ընթացքը։  Կամավինգան աներևակայելի էր, իսկ Ռոդրիգոն իր անվան դիմաց գոլային փոխանցում գրանցեց։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված