Հոդվածներ

Վալվերդեն իր 100-րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում
29.08.2022
1319 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով առավելությն հասավ «Էսպանյոլի» նկատմամբ։ Այդ հաղթանակը 100-րդն էր Ֆեդե Վալվերդեի համար «Արքայական» ակումբի կազմում։ Ուրուգվայցին իր 5-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում, որտեղ մինչ այժմ հասցրել է մասնակցել 152 հանդիպման։ 

Այդ 100 հաղթանակները Վալվերդեն տարել է հետևյալ մրցաշարերում. Լա Լիգա (74), ՉԼ (15), Իսպանիայի գավաթ (7), Իսպանիայի սուպերգավաթ (3) և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ (1)։  Այդ հինգ մրցաշրջանների ընթացքում Վալվերդեն «Ռեալի» կազմում նվաճել է 7 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված