• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» արդեն հույսեր չունեն, որ Ազարը կվերականգնի իր մարզավիճակը

Հոդվածներ

«Ռեալում» արդեն հույսեր չունեն, որ Ազարը կվերականգնի իր մարզավիճակը
29.08.2022
2270 0

«Ռեալում» հիասթափված են Էդեն Ազարից։ 

Marca-ի փոխանցմամբ, ակումբի ղեկավարությունը այլևս ոչինչ չի սպասում բելգիացուց։  Նրանք կարծում են, որ Ազարը անցյալում է թողել իր լավագույն մարզավիճակը և այլևս երբեք չի կարողանա այն վերականգնել։ 

Էդենը երբեք խնդիրներ չի առաջացրել հանդերձարանում, և «Արքայական» ակումբում դա գնահատում են։

Ֆուտբոլիստը հստակ հասկացրել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալից», սակայն նույնիսկ եթե նա դա ցանկանար, ապա այն իրականություն դառնալ չէր կարող, քանի որ ամռանը նրա տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ չի եղել։ 

Այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է երկու հանդիպման։ Այդ երկու խաղերում էլ նա դուրս է եկել փոխարինման, իսկ «Սելտայի» դեմ խաղում նա նույնիսկ չիրացրեց 11 միտրանոց հարվածը՝ այն բանից հետո, երբ Բենզեման հնարավորություն տվեց նրան դա անել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված