• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ոչ միայն Վինին. «Ռեալի» ևս մեկ խաղացողի նկատմամբ ռասիզմի դրսևորում է արձանագրվել «Վալենսիայի» դեմ խաղում

Հոդվածներ

Ոչ միայն Վինին. «Ռեալի» ևս մեկ խաղացողի նկատմամբ ռասիզմի դրսևորում է արձանագրվել «Վալենսիայի» դեմ խաղում
11.07.2023
1742 0

Լա լիգայի դատախազները դատարանում հաստատել են, որ «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» խաղում ռասիստական բռնության է ենթարկվել ոչ միայն Վինիսիուսը, այլև նրա հայրենակից Էդեր Միլիտաոն, հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիստական վիրավորանքները համաշխարհային ուշադրության առարկա էին դարձել: Իսպանիայում հարուցված գործով երեք անձ մեղավոր է ճանաչվել ու ցմահ որակազրկվել մարզադաշտ մուտք գործելուց: 

«Վալենսիան» շարունակում է պնդել, որ «Մեստալյա» մարզադաշտում միայն մի քանի երկրպագու է ռասիստական վիրավորանքներ հնչեցրել, սակայն փաստերն այլ վկայություն ունեն:

Որպես տուգանք՝ գալիք մրցաշրջանում «Վալենսիայի» մարզադաշտի որոշ սեկտորներ փակ կլինեն:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված