• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը սպառնացել էր բաց թողնել «Վալենսիայի» դեմ խաղը «Ռեալի» սխալի պատճառով

Հոդվածներ

Վինիսիուսը սպառնացել էր բաց թողնել «Վալենսիայի» դեմ խաղը «Ռեալի» սխալի պատճառով
16.03.2024
3630 0

Վինիսիուս Ժունիորը սպառնացել է բաց թողնել Լա լիգայի հերթական տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղը՝ Ինստագրամում կատարված գրառման պատճառով, հայտնում է Relevo-ն:

Սոցցանցում բրազիլացու նկարին ավելացվել է Vini-Vici դուետի տարբերանշանը, որտեղ պատկերված է կապիկի եվոլյուցիան:

Հարձակվողը մի քանի «հաճելի» խոսքեր է ասել այն մարդկանց հասցեին, որոնք վարում են «Ռեալի» Ինստագրամը: Կոնֆլիկտը կարողացել է հարթել միայն «Արքայական ակումբի» գլխավոր տնօրենը:

Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Ռեալ» խաղն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ Ժունիորը դուբլ էր գրանցել:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված