• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման ևս 1 տեղով բարձրացել է Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում

Հոդվածներ

Բենզեման ևս 1 տեղով բարձրացել է Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում
29.08.2022
1932 0

Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց «Էսպանյոլին»:

«Արքայական» ակումբի կազմում դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման՝ խփելով Իսպանիայի առաջնությունում՝ իր 220-րդ և 221-րդ գոլերը:

Ֆրանսիացին Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սեսար Ռոդրիգեսին՝ դուրս գալով 7-րդ հորիզոնական:

Լա լիգայում Կարիմից ավելի շատ գոլ  խփել են Ալֆրեդո դի Ստեֆանոն (227, «Ռեալ»), Ռաուլը (228, «Ռեալ»), Ուգո Սանչեսը (234, «Ռեալ», «Բարսելոնա»), Տելմո Սառան (254, Բիլբաոյի «Ատլետիկ»), Կրիշտիանու Ռոնալդուն (311, «Ռեալ») և Լիոնել Մեսսին (474, «Բարսելոնա»):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված