Հոդվածներ

Կազեմիրոն արցունքներն աչքերին է հրաժեշտ տվել «Ռեալին»
22.08.2022
2269 0

Այսօր տեղի ունեցավ Կարլոս Կազեմիրոյի հրաժեշտի արարողությունը։

Մեկնարկում ցուցադրվեց բրազիլացու՝ «Ռեալի» կազմում ունեցած լավագույն դրվագների մասին տեսանյութ։ 

Դիտելով այդ տեսանյութը, Կազեմիրոն և նրա կինը չկարողացան զսպել իրենց արցունքները։


«Երբ ես ու կինս տեղափոխվեցինք այստեղ, ոչ ոք մեզ չէր ճանաչում։ Սա նոր երկիր էր, և հենց այստեղ մենք նոր կյանք սկսեցինք։

Ես «Սան Պաոլոյում» էի, երբ ինձ զանգահարեցին «Ռեալից», ու ես գիտեի, որ մի օր խաղալու եմ այս թիմի հիմնական կազմում։ Ճիշտ է, սկզբում ես խաղում էի «Կաստիլիայում», բայց դա ինձ հնարավորություն տվեց սովորել գնահատել այս թիմի արժեքները։ 

Ես շատ տիտղոսներ եմ նվաճել այստեղ, բայց ինձ համար ամենամեծ մրցանակը դա ամեն օր մարզումներին մասնակցելն էր։ 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ իմ մորը, կնոջս, այս ակումբին, բոլոր ֆուտբոլիստներին ու ակումբի անդամներին։

Լուկա Մոդրիչը և Թոնի Կրոսը... Ես չեմ կարող մոռանալ նրանց։ Միասին մենք շատ բան ենք հաղթել, ու հենց նրանց հետ եմ ես սկսել սիրել մեր խաղը։ 

Վստահ եմ, որ մի օր վերադառնալու եմ։ Ուզում եմ վերադարձնել այն սերը, որն այս ակումբը տվել է ինձ։ 

Նախագա՛հ, Ձեզ մեծ շնորհակալություն եմ հայտնում։ Ձեզ հետ այս ակումբը մեծ ապագա ունի։ Հալա՛ Մադրիդի». եզրափակել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված