Հոդվածներ

«Ռեալը» հետևում է Կիմիխի շուրջ ստեղծված իրավիճակին
22.08.2022
2460 0

«Ռեալն» ուշադրությամբ հետևում է «Բավարիայի» հենակետային կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ֆուտբոլիստը մինչև 2025 թվականը ժամկետով պայմանագիր ունի մյունխենցիների հետ, սակայն չի շտապում երկարաձգել, որովհետև մտադիր է ուշերը փորձել այլ առաջնությունում:

Defensacentral-ի լրագրող Խոսե Պադիլյայի հաղորդմամբ՝ եթե իրավիճակը չփոխվի, «սերուցքայինները» կարող են Կիմիխին գնել 2024 թվականին, քանի որ «Բավարիան» կխուսափի վերջինիս՝ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց:

Մադրիդում վստահ են, որ 27-ամյա ֆուտբոլսիտը կկարողանան արժանիորեն փոխարինել Կազմեիրոյին, որը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված