Հոդվածներ

Շեշկոն այս ամռանը չի հեռանա «Զալցբուրգից»
08.08.2022
2046 0

«Զալցբուրգի» սպորտային տնօրենը վստահեցրել է, որ թիմի երիտասարդ հարձակվող Շեշկոն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը։ 

«Նա անկասկած մնալու է այստեղ։ Շատ են խոսակցությունները, թե որ ակումբներն են մեզ հետ կապ հաստատել, և թե որքան գումար են առաջարկել նրա տրանսֆերի համար։ Երբ երիտասարդ ֆուտբոլիստը նման խաղ է ցուցադրում, թոփ ակումբների կողմից հետաքրքրվածություն է առաջանում նրա հանդեպ։ Դա նորմալ է։ 

Շեշկոն անձամբ է մեզ ասել, որ չի հեռանա։ Նա իրեն լավ է զգում այստեղ և առաջիկա ամիսների ընթացքում փորձելու է էլ ավելի մեծ առաջընթաց գրանցել իր խաղում։ «Զալցբուրգը» ներկա պահին իդեալական համապատասխանում է նրան». նշել է ակումբի մարզական տնօրենը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», Չելսին», «Նյուքասլը» և այլ ակումբներ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված