Հոդվածներ

Արդա Գյուլերը վնասվածք է ստացել
27.07.2023
1395 0

«Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը վնասվածք է ստացել։  Նա բաց է թողել թիմի վերջին մի քանի մարզումները, ինչի արդյունքում չկարողացավ մասնակցել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած ստուգողական հանդիպմանը։ 

Գյուլերը վնասվածք է ստացել ԱՄՆ-ում կայացած առաջին մարզման ժամանակ, որից հետո բաց է թողել բոլոր մարզումները։ 

Դեռևս հստակ տեղեկություններ չկան վնասվածքի լրջության մասին։ Եթե «Արքայական» ակումբում որոշեն ռիսկի չդիմել, ապա երիտասարդ ֆուտբոլիստը մեծ հավանականությամբ չի մասնակցի նաև ընկերական «Էլ Կլասիկոյին»։ 

Նրա առաջին խաղը կարող է լինել հաջորդ շաբաթ կայանալիք «Յուվենթուսի» դեմ հանդիպումը։

Los Merengues Realmadrid.am


Ամենակարդացված