Հոդվածներ

Անչելոտի. «Բարսան» ֆանտաստիկ թիմ է կառուցում»
31.07.2022
1417 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ տպավորված է կատալոնական «Բարսելոնայի»՝ տրանսֆերային շուկայում կատարած աշխատանքով:

«Կարծում եմ՝ «Բարսելոնան» ֆանտաստիկ թիմ է կառուցում: Ամեն դեպքում ինձ հետաքրքրում է միայն «Ռեալը». պետք չէ նայել ուրիշներին»:

«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ֆուտբոլում ինձ ոչինչ չի զարմացնում: «Բարսելոնան» այն թիմն է, որին միշտ պետք է հարգել: Այս տարի նա կլինի մեր մրցակիցը, որը կպայքարի մինչև վերջ»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է Անչելոտին:


Ամենակարդացված