• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազար. «Ռեալը» փորձելու է որքան հնարավոր է շատ հանդիպումներում հաղթել»

Հոդվածներ

Ազար. «Ռեալը» փորձելու է որքան հնարավոր է շատ հանդիպումներում հաղթել»
15.08.2021
2065 0

«Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կիսվել է իր տպավորություններով։

«Հուսով եմ՝ Անչելոտիի նշանակումից հետո մենք կսկսենք ավելի շատ գոլեր խփել։ Հատկապես մենք՝ հարձակվողներս, այստեղ ենք հենց դրա համար։  Կարծում եմ, որ այս մրցաշրջանում մենք շատ բաների կարող ենք հասնել։ 

Ամենակարևորն այն է, որ մենք միասնական լինենք ու վերջնական արդյունքում երեք միավոր վաստակենք։ 

Այժմ ես ինձ համեմատաբար ավելի լավ եմ զգում։ Թաթի խնդիր այլևս չունեմ։ Մենք կարողացանք 4 գոլ խփել ու հաղթանակի հասնել։ Փորձելու ենք որքան հնարավոր է շատ հանդիպումներում հաղթել». նշել Ազարը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված