• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» կարող է խզել պայմանագիրը Մարիանոյի հետ, եթե վերջինս չհեռանա թիմից

Հոդվածներ

«Ռեալը» կարող է խզել պայմանագիրը Մարիանոյի հետ, եթե վերջինս չհեռանա թիմից
28.07.2022
2036 0

Diario AS-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» կարող է խզել պայմանագիրը թիմի հարձակվող Մարիանո Դիասի հետ, եթե վերջինս ինքնակամ չհեռանա թիմից։ 

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, և նա պատրաստ է հեռանալ «Ռեալից», եթե շահավետ առաջարկ ստանա։  

Մի շարք լրատվականների փոխանցմամբ, Դիասի ծառայություններով հետաքրքրված է «Վալյադոլիդը», սակայն Մարիանոն չի ցանկանում տեղափոխվել այդ ակումբ։ 

Անչելոտին Բենզեմային փոխարինողի դերում տեսնում է Ազարին։ Մյուս կողմից կա նաև Մայորալի տարբերակը, ինչից կարելի է ենթադրել, որ Մարիանոն «Սերուցքայիններին» ուղղակի պետք չէ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված