Հոդվածներ

Միացե՛ք Հայաստանում Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ֆան ակումբին
28.07.2022
1784 0

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում՝ «Peña Madridista Armenia»-ն, հայտարարում է 2022-2023 մրցաշրջանի անդամագրության մեկնարկ։ 

- Անդամագրումը տեղի է ունենում տարին մեկ անգամ (2022/23 մրցաշրջանի անդամագրումը բաց կլինի մինչև 2022 թ․ օգոստոսի 3-ը), քարտը ուժի մեջ է լինելու մինչև 2023 թ․ հուլիսի 1-ը։

- Անդամագրման համար անհրաժեշտ է լինել չափահաս (դիմումը ներկայացնելու պահին լրացած լինի 18 տարին)։

- Անդամագրվելով ֆան ակումբին՝ Դուք դառնում եք «Madridista Armenia» պաշտոնական ֆան ակումբի անդամ և օգտվում եք ֆան ակումբի անդամների համար գործող հատուկ առավելություններից (ցանկը՝ ստորև)։

- Անհրաժեշտ է չլինել այլ ֆան ակումբի անդամ (բացառությամբ Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումները)

Արդեն իսկ Ֆան ակումբի անդամ հանդիսացող անձինք անդամությունը շարունակելու համար պետք է նշեն իրենց անդամաքարտի ID-ն (հարցաշարը կրկին լրացնելու կարիք չկա, եթե անձնական տվյալներում փոփոխություններ տեղի չեն ունեցել)

Ի՞նչ է տալիս անդամագրությունը

  • Ֆան ակումբի անդամի անհատական քարտ մրցաշրջանի համար
  • Ֆան ակումբի քարտատերերն առաջնահերթություն կունենան միջոցառումների և խաղերի դիտումների տեղերի ամրագրման ժամանակ
  • Ֆան ակումբի միջոցով Մադրիդի «Ռեալի» տնային և արտագնա խաղերի տոմսերի ձեռքբերում (պետք է դիմեք տվյալ խաղից 30 օր առաջ)
  • Հատուկ ֆան ակումբի սթիքերների փաթեթ
  • Ֆան ակումբի էքսկլյուզիվ ատրիբուտիկայի ձեռքբերման հնարավորություն
  • Ամսական մեկ անգամ մարզաշապիկի և այլ նվերների խաղարկությանը մասնակցելու հնարավորություն
  • Զեղչեր Ֆան ակումբի գործընկեր կազմակերպությունների ծառայություններից օգտվելիս
  • 15 % զեղչ instragram.com/jerseystore.am մարզաշապիկների օնլայն խանութում
  • 15 % զեղչ Jeans House (https://www.facebook.com/jeanshouse.yerevan) խանութ սրահում

Ֆան ակումբին տարեկան անդամավճարը կազմում է 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ։

Դիմումը լրացնելուց հետո Ձեզ հետ կապ կհաստատեն Ֆան ակումբից գրանցումը հաստատելու և հետագա գործողությունների վերաբերյալ ճշտումներ կատարելու համար։


Առաջացած հարցերով կարող եք դիմել [email protected] էլ փոստին կամ Realmadrid.am-ի ֆեյսբուքյան էջին:

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը պետք է լինի հավաստի:

Ֆան ակումբը կարող է իր հայեցողությամբ չընդունել դիմումն առանց հետագա պարզաբանման:

ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ


Ամենակարդացված