• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսոն խոսել է Մբապեի՝ «Մալյորկայի» դեմ աչքի չընկնելու վերաբերյալ

Հոդվածներ

Ալոնսոն խոսել է Մբապեի՝ «Մալյորկայի» դեմ աչքի չընկնելու վերաբերյալ
01.09.2025
253 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք իրեն անհանգստացնում է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողացել աչքի ընկնել «Մալյորկայի» դեմ Լա Լիգայի 3-րդ տուրի խաղում (2:1)։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի երկու գոլերը չէին հաշվել խաղից դուրս վիճակի պատճառով։

«Ես ընդհանրապես չեմ անհանգստանում այն պատճառով, որ Կիլիանը չխփեց։ Մի քանի պահեր եղան, և նրա խաղը գերազանց էր։ Մնապեին ընդամենը մի քանի միլիմետր չբավականացրեց, և նա հաստատ ճշգրիտ կլինի առաջիկա խաղերում», — Ալոնսոյի խոսքերը փոխանցում է Madrid Universal-ի էջը X սոցիալական ցանցում։

Հաջորդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում հանդիպելու է «Ռեալ Սոսյեդադին» (սեպտեմբերի 14-ին)։

Fanat, Realmadrid.am