• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալ. «Մեր նպատակն է լավ մարզավիճակով մոտենալ Եվրոպայի Սուպերգավաթի խաղին»

Հոդվածներ

Կարվախալ. «Մեր նպատակն է լավ մարզավիճակով մոտենալ Եվրոպայի Սուպերգավաթի խաղին»
22.07.2022
1657 0

Դանի Կարվախալի «Ռեալի» կազմում մեկնել է ԱՄՆ, որտեղ ընթանում է մինչմրցաշրջանային հավաքը։ 

Թիմը արդեն իսկ անցկացրել է իր առաջին մարզումը Լոս Անջելեսում, և Կարվախալը խոսել է նպատակների մասին։

«Բարդ է վերսկսել մարզումները, մանավանդ, երբ մյուս խաղընկերներդ դա արել են մեկ շաբաթ ավելի շուտ, բայց ճիշտ աշխատանքի արդյունքում մենք կարճ ժամանակում ձեռք կբերենք անհրաժեշտ մարզավիճակը։

ԱՄՆ-ում շատ են մադրիդիստները ու մեզ շատ լավ են դիմավորել այստեղ։ Ամենուր մեզանից ստորագրություններ  խնդրում ու լուսանկարվում մեզ հետ։ Դա շատ հաճելի է։  Մեր գլխավոր նպատակն է լավ մարզավիճակով մոտենալ «Այնտրախտի» դեմ կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի խաղին։ Դրա համար մենք պետք է քրտնաջան աշխատենք». նշել է Կարվախալը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված