Հոդվածներ

Calciomercato. Վասկեսը կարիերան կարող է շարունակել Իտալիայում
27.11.2020
1614 0

«Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը կարիերան կարող է շարունակել Իտալիայում:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլանը: Վասկեսի՝ «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը, ինչը նշանակում է, որ նա կարող է «ռոսոներիների» կազմը համալրել ազատ գործակալի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ «Միլանի» կազմում մեծ հաջողությամբ հանդես է գալիս «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Բրահիմ Դիասը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված