Հոդվածներ

Ռաֆինյան չի ասել՝ «Բարսելոնան» ավելի լավն է, քան «Ռեալը»
22.07.2022
2282 0

«Բարսելոնայի» նորեկ Ռաֆինյայի խոսքերը մամուլում ներկայացվել են բոլորովին այլկերպ:

Երեկ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ բրազիլացին ասել է «Բարսելոնան. ավելի լավն է, քան «Ռեալը»:

Որոշ ժամանակ անց վինգերն Ինստագրամի սթորիս բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզ լսվում է նրա խոսքը.

«Միշտ էլ ցանկություն կա «Ռեալի» դեմ խաղալու և գոլի հեղինակ դառնալու, քանի որ «էլ Կլասիկոն» լավագույն հանդիպումն է աշխարհում»:

Հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 07:00-ին, «Ռեալն» ու «Բարսելոնան» մրցելու են միմյանց դեմ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված