Հոդվածներ

Ռոդրիգոն ծանր վնասվածք է ստացել «Գրանադայի» դեմ խաղում
24.12.2020
2341 0

«Գրանադայի» դեմ խաղի առաջին խաղակեսում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը։ 

Բրազիլացին մրցակցի պաշտպանի հետ բախումից հետո անհաջող ընկավ, և նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարկո Ասենսիոն։ 

Ռոդրիգոյին խաղադաշտից հեռացրին պատգարակի միջոցով։

Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել, սակայն ակումբը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված