Հոդվածներ

Իսկոն մոտ է իտալական ակումբի շարքերը համալրելուն
05.07.2022
2574 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իսկոն մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն։ 

30-ամյա ֆուտբոլիստը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ստացավ ազատ գործակալի կարգավիճակ և լքեց Մադրիդի «Ռեալը»։ 

Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությունից հետո հռոմեական ակումբը մտադիր է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը, և Ժոզե Մոուրինիոն Իսկոյին դիտարկում է որպես այդ դերի համար հիմնական տարբերակներից մեկը։  Հաջորդ շաբաթ Իսկոյի տեղափոխությունը կարող է համաձայնեցվել։ 

Ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մենդեշը մի քանի առաջարկներ ունի ԱՊԼ-ից, Լա Լիգայից և Ա Սերիայից։ 

Իսկոյի տրանսֆերի համար պայքարում են «Սևիլիան», «Բետիսը», «Նյուքասլը», սակայն մեծ հավանականությամբ իսպանացին կտեղափոխվի «Ռոմա»։ 

Իսկոն 9 մրցաշրջան է անցկացրել «Արքայական» ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված