Հոդվածներ

Յովիչը անվճար բաժին կհասնի «Ֆիորենտինային»
05.07.2022
2346 0

«Ռեալը» և «Ֆիորենտինան» համաձայնության են հասել Լուկա Յովիչի ամբողջական տրանսֆերի հարցում։ 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, իտալական ակումբը ձեռք կբերի սերբ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները առնաց որևէ գումար ծախսելու։ 

«Ռեալը» 50% կստանա, եթե «Ֆիորենտինան» հետագայում վաճառի Յովիչի տրանսֆերային իրավունքները։

Ֆուտբոլիստը իտալական ակումբի համար բուժզննում կանցնի այս շաբաթ։ 

Հիշեցնենք, որ Լուկա Յովիչի տրանսֆերը Մադրիդի «Ռեալի» համար մոտ 60 մլն եվրո արժեցավ։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ նա 3 գոլ է խփել «Արքայական» ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված