Հոդվածներ

«Ռեալը» նոր պայմանագրեր չի առաջարկել Ասենսիոյին և Սեբալյոսին
21.06.2022
1755 0

Մարկո Ասենսիոն և Դանի Սեբալյոսը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ 

Marca-ի փոխանցմամբ, այս ֆուտբոլիստները ակումբից նոր պայմանագիր կնքելու առաջարկներ չեն ստացել։ Նրանց գործող պայմանագրերի ժամկետը ավարտվում է 2023 թվականին։ 

Ե՛վ Ասենսիոն, և Սեբալյոսը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Նրանք ցանկանում են Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել ԱԱ 2022-ին և հասկանում են, որ «Ռեալում» մնալու և քիչ խաղաժամանակ ստանալու պայմաններում դա անելը շատ ավելի բարդ է լինելու։ 

Ֆուտբոլիստների գործակալները արդեն իսկ նոր տարբերակներ են փնտրում իրենց հաճախորդների համար։

«Արքայական» ակումբը իր հերթին պատրաստ է առաջարկներ լսել, սակայն հստակ հասկացրել է, որ նրանց նվերի տեսքով բաց չի թողնելու։

Ակումբում հասկանում են, որ բարդ է լինելու նոր պայմանագրեր կնքել այս ֆուտբոլիստների հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված