Հոդվածներ

Անչելոտին կարող է վերադառնալ Անգլիա
03.03.2022
2064 0

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թիմ հրավիրել Կարլո Անչելոտիին։ 

ESPN-ի փոխանցմամբ, Ալեքս Ֆերգյուսոնը խորհուրդ է տվել «Յունայթեդի» ղեկավարությանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնին նշանակել հենց իտալացի մասնագետին, այն դեպքում, եթե չհաջողվի համաձայնության հասնել Պոչետինոյի հետ։  

Անգլիական ակումբում կարծում են, որ Անչելոտիի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքելը հիանալի տարբերակ կլինի, քանի որ մասնագետը մեծ փորձ ունի թոփ ակումբներում աշխատելու։ 

Ներկա պահին դիտարկվում է նաև Տեն Հագի և Լուիս Էնրկեի թեկնածությունները, սակայն դրանք քիչ հավանական են։ 

Ավելի վաղ Անչելոտին աշխատել է ԱՊԼ-ում՝ գլխավորելով «Չելսին» և «Էվերթոնը»։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված