Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆրանցիսկո Պավոնը պատասխանել է այն հարցին, թե ինչ փոփոխություններ պետք է բերի իսպանական թիմում նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն:
«Պետք է պարտադրի իր խաղային ոճը։ Դա հեշտ չէ, քանի որ թիմը երկար տարիներ եղել է Անչելոտիի ղեկավարության ներքո, և այդ ընթացքում ձևավորվել են որոշ սովորություններ։ Թեև կարող է թվալ հակառակը՝ նոր գաղափարներ առաջարկելը և ֆուտբոլիստներին ստիպելը մի ամբողջ գործընթաց է։ Դա պետք է լինի նրա առաջին խնդիրը։
- Անցած մրցաշրջանում «Ռեալը» բաց է թողել 84 գոլ՝ կրկնելով իր ամենավատ արդյունքը։ Այդ ցուցանիշի չկրկնությունը արդյո՞ք առաջնահերթություն է։
«Անկասկած։ Պաշտպանական կայունությունը 99 տոկոս դեպքերում եղել է չեմպիոն թիմերի հաջողության գրավականը։ Այդքան գոլ բաց թողնելով՝ շատ դժվար է հաջողության հասնել։ Պետք է հաշվի առնել նաև բազմաթիվ վնասվածքները, որոնք լուրջ հարված հասցրին պաշտպանական գծին։ Ամեն դեպքում անհրաժեշտ է ներդնել պաշտպանական մի համակարգ, որը հակառակորդին ավելի քիչ տարբերակներ է թողնում, – Պավոնի խոսքերը փոխանցում է AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ «Ռեալը» հասել էր Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ 0-4 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին։
Fanat, Realmadrid.am