• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիո. «Անչելոտին ստիպում է, որ ավելի շատ հարվածներ կատարեմ դարպասին ու խաղը ինձ վրա վերցնեմ»

Հոդվածներ

Ասենսիո. «Անչելոտին ստիպում է, որ ավելի շատ հարվածներ կատարեմ դարպասին ու խաղը ինձ վրա վերցնեմ»
07.02.2022
2645 0

Մարկո Ասենսիոն մեկնաբանել է «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը։ 

«Ես անչափ ուրախ եմ։ Կարողացա հիանալի գոլի հեղինակ դառնալ։ Սակայն ավելի կարևոր էր վաստակած երեք միավորը։ Երկրորդ կեսում մենք զգալիորեն բարելավեցինք մեր խաղը ու մեծ քայլ կատարեցինք դեպի հաղթանակ։ 

Երկրորդ կեսում մենք շատ պահեր ստեղծեցինք։ Կարողացանք ամբողջովին խաղը մեր զեռքը վերցնել ու խաղադաշտից հեռացանք լավ տրամարդությամբ։ 

Հարվածներ կատարելիս միշտ փորձում եմ հնարավորինս լավ հարմարվել, որպեսզի գնդակը ուժեղ և բարդ հետագծով ընթանա։ Դա ապակողմնորոշում է մրցակցի դարպասապահին։ 

Հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, իսկ անձամբ ինձ համար կարևոր էր նաև գոլ խփելը։ Երկրպագուները շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին մեզ, և ես ցանկանում էի նրանց գոլով շնորհակալութուն հայտնել։ 

Անչելոտին ստիպում է, որ ավելի շատ խաղը ինձ վրա վերցնեմ և բոլոր հնարավոր դեպքերում հարվածեմ դարպասին։ Այսօր ես դա բազմիցս արեցի և այդ հարվածներից մեկը ի վերջո պսակվեց հաջողությամբ։ Երջանիկ եմ, որ Կարլոն վստահում է ինձ». նշել է Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված